Tags

, , , , , , , , ,

Alen AdamianՍուրբ Գրոց Սերտողութիւն ։ Դաս Թիւ 119

Քրիստոսի գործունեայ հնազանդութիւնը – Աստւածաշունչը շատ ունի ասելու Քրիստոսի գործունեայ հնազանդութեան վերաբերեալ։

Գաղատացիս 4:4-5ում Պօղոսը ուսուցանում է թէ Հօրից նշանակւած ժամանակում, Քրիստոսը կնկանից ծնւեց՝ վկայելով Նրա ամբողջ մարդկութիւնը, նաեւ օրէնքի ներքեւն էր ծնւած՝ վկայելով Իր դերը որպէս Իր ժողովրդի դաշնակցային գլուխ եւ փոխանորդ, եկած օրէնքի անէծքի տակ՝ եւ ուստի դարձաւ դրա պատւիրանքների հնազանդութեան պարտաւոր։ Պօղոսը ասում է թէ Նա այդ արեց որպէսզի փրկանաւորել կամ ետ գնել մեղաւորներին օրէնքի անէծքից ու պահանջքից։

Ղուկաս 2:21-24ում կարդում ենք որ ըստ Աստծոյ օրէնքի Յիսուսը թլփատւեց (Ծննդոց 17:12, Ղեւտացոց 12:3), եւ իր մաքրւելու ընթացքից յետոյ Մարիամը ներկայացրեց իր առջինեկ որդուն Տիրոջը, եւ մատուցանեց պահանջւած պատարագները, նրա քաւութեան համար (Ելից 13:2, 12-16, Ղեւտացոց 12:1-8)։ Սրանում տեսնում ենք որ թէպէտ այդ ծիսակատարութիւնները ներկայացնում էին մեղքի իրականութիւնը,

Յիսուսը, որն անմեղ Աստւած-մարդն էր, սահմանւած էր ենթարկւէր դրանց, որպէսզի մեղաւոր մարդու իսկական ներկայացուցիչ։ Սկզբից, տեսնում ենք թէ ամեն բան Յիսուսի վերաբերեալ, նոյնիսկ երբ կատարւած ուրիշների ձեռքով, սահմանւած էին այնպէս որպէսզի կատարւէին

Աստծոյ օրէնքի համաձայնութեան ու հնազանդութեան։ Նաեւ Ղուկաս 2:41-42ում կարդում ենք որ Յիսուսը կատարում էր զատկւայ տօնը Երուսաղէմում, տասներկու տարեկանում, ըստ Հրէական սովորութեան։

Յաջորդ բանը որ կարդում ենք Յիսուսի առթիւ Նրա մկրտութիւնն է Յորդանանում՝ Յովհաննէս Մկրտչի միջոցով, լինելով Նրա երկրային ծառայութեան սկիզբն։ Թէպէտ այս մկրտութիւնը կապւած էր Քրիստոսով հաստատւած մկրտութեան, սակայն այն նոյնը չէր։ Յովհաննէսի ծառայութիւնը եւ նրա մկրտութիւնը նախապատրաստական ծառայութիւն էին, կոչելով ժողովրդին խոստովանութեան եւ ապաշխարութեան, պատրաստելով նրանց ու ճանապարհը շատուց սպասւած գալիք Մեսիայի ու Թագաւորի համար (Մատթէոս 3:1-12):

Հին Կտակարանում մկրտութիւնը Հեթանոսների համար էր որոնք փափաքում էին Հրէականութեան կրօնափոխւել. եւ համարւելով որպէսզի անմաքուր հարկ էր նրանց անցնել այսպէս մի սրբարարութիւնից։ Եւ հիմա, Աստւած յայտարարում էր մի նոր պահանջ Հրէայներին, կոչելով նրանց որ իրենց մեղքերի համար ենթարկւէին այսպէս մի սրբարարութեան ծէսին՝ մինչ սպասում էին խոստացած Մեսիային։ Այսպէս պատմական ենթապատկերի մէջ է որ հասնում ենք Յիսուսի մկրտութեան (Մատթէոս 3:13-14): Յովհաննէսը զարմացած էր ու բողոքեց, քանի որ նրա համար այդ կ՛նշանակէր որ Յիսուսը Իր մեղքերի համար սրբարարութիւն եւ ապաշխարութիւն պէտք ունէր, եւ ապա Նա չէր կարող լինէր (որակաւորւէր) որպէսզի Մեսիան։ Բայց 15րդ համարում Յիսուսը պատասխանեց ասելով՝ «Թոյլ տուր հիմա, որովհետեւ այսպէս է վայելում մեզ, որ ամեն արդարութիւն կատարենք»։ Յիսուսը պէտք էր մկրտւէր, ոչ որովհետեւ Նա մեղաւոր էր, իսկ որովհետեւ Նա պէտք ունէր միաճանաչւէր Իր ժողովրդի հետ որպէս նրանց մեղք կրողը, եւ ուստի ենթարկւէր Աստծոյ ամբողջ պատւիրանքներին, ներառեալ այս նոր մկրտութեան պահանջքին։

Դրանից յետոյ կարդում ենք որ Հոգին տարեց Յիսուսին անապատը որ փորձւի սատանայից (Մատթէոս 4:1): Այս յիշեցնում է փորձութիւնը որը մեր նախնական ծնողքը հանդիպեցին պարտէզում, եւ Իսրայէլը անապատում։ Սակայն իրենց բոլոր օրհնութիւններով հանդերձ, Ադամն ու Իսրայէլը անհնազանդեցին իրենց Ստեղծիչին, փորձելով Նրան եւ «կերակուր խնդրելով իրանց անձերի (ցանկութեան) համար» (Սաղմոս 78:18). իսկ Քրիստոսը, վերջին Ադամը եւ իսկ Իսրայէլը, հնազանդեց Իր Հօրը, մերժելով Աստծուն փորձելը, եւ ունենալով Աստծոյ կամքը որպէս Իր կերակուրը (Յովհաննէս 4:34, 5:30, 6:38, Երկրորդ Օրինաց 8:3)։ Սա նոյնն էր Քրիստոսի ամբողջ կեանքի ընթացքում, եւ բոլոր ճանապարհը մինչեւ Իր մահը, քանի որ Նա ամեն բանով փորձւեցաւ մեր նմանութեամբ, սակայն Նա ընդդիմանեց այդ բոլորը, եւ մնաց առանց մեղքի (Եբրայեցիս 4:15)։

Նոյնիսկ Իր կեանքի վերջումը, նախքան Իր խաչելութիւնը, լինելով խորը տրտմութեան մէջ, Յիսուսը աղօթեց Հօրը, տառապելով այդ իրականութեան առթիւ որ Նա պիտի խմէր մեղքի դէմ եղած Հօր բարկութեան եւ զայրոյթի լի բաժակը։ Թէպէտ Նա երեք անգամներ աղաչեց որ այդ անցնի, սակայն իւրաքանչիւր անգամ Նա ցանկացաւ Հօր կամքը (Մատթէոս 26:39-44)։

Յիսուսը չէր եկել Աստծոյ օրէնքը փոխելու կամ վերացնելու, այլ կատարելու այն Իր հնազանդ կեանքով (Մատթէոս 5:17-18)։ Այս ամփոփեց Քրիստոսի երեսուն երեք տարւայ կեանքը, լինելով մարդու փրկութեան համար անհրաժեշտ՝ ինչպէս պահանջւած Աստծուց։ Մեղաւոր մարդը փրկւած է միայն շնորհքով, սակայն իր փրկութեան հիմքն է բարի գործեր. ոչ իր գործերը, այլ մի ուրիշի գործերը՝ Քրիստոս Յիսուսի, որն կատարեց գործերի ուխտի պայմանները, եւ վաստակեց Աստծոյ խոստացած օրհնութիւնները Իր ժողովրդի համար, որը պարունակեց ուղղարարութեամբ հաստատւել ընդմիշտ, ու յաւիտենական կեանք եւ հաղորդակցութիւն Աստծոյ հետ երկնքում։