Tags

, , , , , , , , , , , ,

Alen AdamianՍուրբ Գրոց Սերտողութիւն ։ Դաս Թիւ 118

Մինչ սկսել ենք ուսումնասիրել Քրիստոսով կատարւած փրկութեան գործը, այժմ կանգնած ենք մի ուրիշ կարեւոր հարցումի առջեւ թէ՝ «Ի՞նչ կատարեց Քրիստոսը մեղաւոր մարդու համար»։ Եկեղեցիների եւ Քրիստոնեաների մեծամասնութիւնը պատասխանում են այս հարցումը ասելով թէ՝ «Քրիստոսը մեռաւ մեզ համար»։ Թէկուզ այս պատասխանը սխալ չէ, սակայն այն կիսատ է։

Քրիստոսը պիտի ապրէր ինչպէս նաեւ մեռնէր մեզի համար – Եթէ Քրիստոսը եկաւ միայն մեռնելու մեզի համար, ապա մենք պէտք է հարցնենք թէ ինչու Նա ծնւեց այս աշխարհ որպէս մի երեխայ, աճեց, ապրեց մօտ  երեսուն երեք տարիներ, եւ ապա մեռաւ խաչի վրայ։ Եթէ Նա միային պիտի մեռներ մեր համար, ապա ինչո՞ւ Նա պարզապէս չ՛երեւեցաւ որպէս մի մարդ, յայտարարելով Իր ինքնութիւնը, քարոզելով աւետարանը, բացայայտելով Հրէայ կեղծ առաջնորդներին, կատարելով մի քանի հրաշքներ՝ հաստատելով Իր ինքնութիւնը եւ պատգամը, եւ ապա մի քանի օրերից յետոյ ձերբակալւելով ու դատւելով, զոհեր Իր կեանքը՝ մեռնելով խաչի վրայ։ Արդե՞օք այդ չէր լինի շատ աւելի արագ ու աւելի հեշտ ծրագիր, որը կ՛կատարւէր մի երկու շաբաթւայ մէջ։ Այդ ճիշտ է թէ Յիսուսը եկաւ այս աշխարհ մեռնելու մեր համար, բայց այդ մեր փրկութեան պատասխանի միայն մէկ մասն էր։ Այդ երեսուն երեք տարիները խիստ կարեւոր էին, քանի որ Քրիստոսը ոչ միայն պիտի մեռներ մեզի համար, իսկ նաեւ պիտի ապրէր մեզի համար։

Երբ Աստւած ստեղծեց Ադամ ու Եւային Նա հաստատեց Իր ուխտը նրանց հետ՝ գործերի ուխտը։ Այդ ուխտը կատարեալ ու անհատական հնազանդութիւն էր պահանջում Աստծոյ դրական եւ ժխտական հրամանների հանդէպ։ Եթէ հնազադէին Աստծուն ու Նրա հրամանները, նրանք ապա կ՛օրհնւէին կեանքով՝ ֆիզիքական, հոգեւոր ու յաւիտենական կեանք։ Իսկ եթէ անհնազանդէին Աստծուն ու Նրա հրամանները, նրանք ապա կ՛անիծւէին մահով՝ ֆիզիքական, հոգեւոր ու յաւիտենական մահ։ Նաեւ ինչպէս նախկինում նշւեց, Ադամը չ՛ստեղծւեց մի բարոյական չէզոք (անտարբեր) կամ անմեղ վիճակում, այլ նա ստեղծւեց մի բարոյական ուղղարար կամ դրական սրբութեան վիճակում։ Սակայն, Ադամը դեռ չէր հասել կատարելութեան վիճակին եւ նա դեռ չէր շահել յաւիտենական կեանքը։ Աստւած դրել էր Ադամին մի փորձի եւ ստուգման ընթացքում, եւ եթէ Ադամը հնազանդած լինէր Աստծուն եւ յաջողութեամբ անցած լինէր փորձից, նա անմահութեան կեանքը պիտի վաստակէր։

Ադամ ու Եւան մեղանչեցին եւ փորձը ձախողեցին, ընկան իրենց ուղղարարութիւնից պղծութեան մէջ, եւ մեռան հոգեւորապէս։ Եւ լինելով բոլոր մարդկային ցեղի դաշնակցային գլուխը ու ներկայացուցիչը, իր անհնազանդութեամբ Ադամը անցկացրեց իր մեղաւոր բնութիւնը բոլոր մարդկութեան, ու դրա հետ նաեւ մահը (Հռովմայեցիս 5:17-19)։

Թէպէտ Աստւած շնորհալիաբար տւեց ամենա առաջին աւետարանի լուրը նրանց պարտէզում, այդ չէր նշանակում թէ Աստւած անտեսեց կամ խափանեց Իր օրէնքը։ Աստւած սուրբ է ու կատարեալ, եւ Նրա բարոյական օրէնքը բխում է հենց Իր բնութիւնից, եւ ճիշտ այդպէս որ Իր նկարագիրը անփոփոխական է, նոյնպէս էլ Իր օրէնքը, եւ ուստի պիտի հնազանդւի։ Բոլոր մարդիկ, ամբողջ աշխարհում, Ադամից մինչեւ հիմա, եւ մինչեւ աշխարհի վերջը, դեռեւս կապւած են պարտէզում հաստատւած գործերի ուխտին, եւ պարտական են հնազանդելու Աստծուն ու Նրա օրէնքը կատարելապէս (Մատթէոս 19:16-17):

Ուրեմն ըստ այս բոլորին, պարզ է թէ Աստւած մեղաւոր մարդուց պահանջում է երկու բան՝ (1) մեղքի պատիժը (պարտքը) պէտք է վճարւի, եւ (2) կատարեալ ուղղարարութիւն պէտք է կատարւի։ Երկու պայմանները անհրաժեշտ են մեղաւոր մարդու համար յաւիտենական կեանքը ժառանգելու։ Երբ մարդիկ ասում են թէ Քրիստոսը մեռաւ իրենց համար, նրանք ակնարկում են փրկութեան համար պէտք եղած առաջին պայմանը (Եփեսացիս 1:7)։ Բայց փրկութեան համար Աստծոյ երկրորդ պահանջն նաեւ պիտի յագեցւէր, քանի որ Աստծոյ օրէնքը պահանջում է աւելին քան թէ միայն մեղքի պատիժը (Ղեւտացոց 11:44, Երկրորդ Օրինաց 27:26, Մատթէոս 5:20):

Եթէ Քրիստոսը միայն մեռնէր մեզի համար, Նա ապա կ՛վերադարձնէր մեզ այդ նախնական (սկզբնական) վիճակին որում Ադամն էր նախքան անկումը, իր ստուգման ընթացքում, առանցի ժառանգելով յաւիտենական կեանքը։ Բայց փառք Աստծոյ որ մեր Փրկիչը շահեց մեզի համար շատ աւելի բարձրագոյն դիրք քան այդ։ Նա ոչ միայն մեռաւ մեզի համար, այլ Նա նաեւ ապրեց մեզի համար։

Աստւածաբաններ զանազանում են Քրիստոսի գործի այս երկու մասերի միջեւ, սահմանելով դրանց որպէսզի դրական առումը՝ լինելով Քրիստոսի ուղղարար կեանքը, ու ժխտական առումը՝ լինելով Քրիստոսի զոհաբեր չարչարանքները ու մահը։ Սրանք նաեւ ճանաչւած են որպէս Քրիստոսի գործունեայ եւ կրաւորական հնազանդութիւնը։ Քրիստոս եկաւ աշխարհ որպէս վերջին Ադամը, որպէսզի կատարել այդինչ որ առաջին Ադամը ձախողեց անելու՝ լրացնելու Աստծոյ օրէնքը կատարելապէս Իր կեանքի ամբողջ մասով, որ կարողանար մատուցանէր Իրեն որպէսզի Աստծոյ կատարեալ ու անբիծ Գառը, կրելով Աստծոյ մեղքի դէմ եղած պատիժը Իր մահով։ Այս գործով՝ որպէս Իր ժողովրդի դաշնակցային գլուխը ու փոխանորդը, Քրիստոսը շահեց յաւիտենական կեանք նրանց համար։

Advertisements